Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Աիդա Թոփուզյանը

Լուրեր

09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
Բոլորը
Հանրային խորհուրդը դիմել էր ՀՀ վարչապետին՝ առաջարկելով նոր ձևավորվող Հանրային խորհրդի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովից առանձնացնել գիտությունն ու կրթությունը՝ ստեղծելով նոր հանձնաժողով։
Վարչապետի որոշմամբ փոփոխությունը հաստատվել է, և ձևավորվել է Հանրային խորհրդի Գիտության, կրթության հարցերի հանձնաժողով, որի կազմում ընդգրկած է 123 անդամ։

Ս․թ․ փետրվարի 14-ին տեղի է ունեցել Գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում գաղտնի քվեարկության միջոցով ընտրվել է հանձնաժողովի նախագահ։ Առաջադրված 5 թեկնածուներից առավելագույն ձայներ հավաքել է մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, Կանանց հանրապետական խորհրդի նախագահ Աիդա Թոփուզյանը։

Վերջինս իր ելույթում անդրադարձել է կրթության և գիտության ոլորտի խնդիրներին, մասնավորապես շեշտել հանրակրթության ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը՝ այս հարցում կարևորելով Հանրային խորհրդի դերակատարումը։
 
Նիստը նախագահել են Հանրային խորհրդի անդամներ Հարություն Մեսրոբյանը, Բաբկեն Պիպոյանը, Էդուարդ Ղազարյանը, Անահիտ Բախշյանը և Արմեն Տեր-Տաճատյանը։
 
Նշենք, որ ՀԽ Գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրությամբ ավարտվում է Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ Համաձայն «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի՝ վարչապետի առաջարկով կառավարությունը կնշանակի խորհրդի նախագահ, և Հանրային խորհուրդը կհամարվի կազմավորված, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն կտարածի։ Հայաստանի Հանրապետության՝ Սահմանադրությամբ ամրագրված նոր Հանրային խորհուրդն այդպիսով կվերսկսի գործունեությունը։