Փանիկ գյուղում ոչինչ տեղի չի ունեցել. Գյումրում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում անցկացված կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարել է 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովը: «Զինվորական պատրաստականության պլանային միջոցառումներ են իրականացվել, որոնք համաձայնեցված են եղել հայկական կողմի ներկայացուցիչների հետ: Դուք երևի տեղեկացված չեք»,- դիմելով ներկաներին ասել է Ելկանովը: Ի պատասխան հարցի, թե կրակոցներ են եղել, ասել է. «Կրակոց չի …