Աջ ղեկով մեքենաների ներմուծման թույլտվությունը հետաձգվեց. պայմանավորվածություն է խախտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության նիստի ընթացքում այսօր քննարկվեց  աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։

Այն ներկայացրեց  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Ըստ նախագծի՝ հնարավորություն կընձեռվի մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը Հայաստան ներմուծել ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ այն տրանսպորտային միջոցները, որոնց ձեռքբերման վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը։ Օրենքի նախագծի ընդունմամբ՝ կթույլատրվի նաև վերոնշյալ տրանսպորտային միջոցների հաշվառումը և շահագործումը՝ առանց ղեկային տեղաբաշխման փոփոխության։ Ըստ Հակոբ Արշակյանի՝ խոսքը 830 մեքենայի մասին է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով նախարարի առաջարկին, նշեց․ «Այն ժամանակ ինձ ասում էին, որ կարող են մեքենաները ներկայացնել իրենց VIN կոդերով։ Այսպիսի լղոզված ձևակերպումներ տալով՝ մենք ոչ թե հարցը լուծում ենք, այլ ընդհակառակը։ Մենք պայմանավորվածություն ենք ունեցել, որ VIN կոդով ներկայացված  400 կամ ավել մեքենաները ներմուծելու ենք և այս թեմային այլևս երբեք չեն անդրադառնալու։ Հիմա կարող է պարզվել, որ 10․000 գնված մեքենա կա։ Խոսքը պետք է վերաբերի միայն այն մեքենաներին, որոնք արդեն գտնվում են մաքսային գոտում»։

Փաշինյանն ընդգծեց, որ օրենքի նման նախագիծ ընդունելու դեպքում հնարավոր է, որ աջակողմյան մեքենաների քանակն ինչ-որ պահի գերազանցի ձախակողմյան մեքենաներին, ինչը երթևեկության կանոնների ամբողջ համակարգը փոփոխելու անհրաժեշտություն կառաջացնի՝  հսկայական վնաս հասցնելով երկրի բյուջեին։

Հարցը հանվեց վերամշակման համար և նախարարը խոստացավ վերանայել օրենքի նախագիծը։

 

Նելլի Մելքոնյան