Պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը կբարձրանան. վարչապետի աշխատակազմի ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության աշխատանքների օպտիմալացումն առաջին հերթին նպատակ է հետապնդում բարձրացնել կառավարման արդյունավետությունը, որի հետևանքով կլինեն որոշակի կրճատումներ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքի փոփոխությանն ու դրա հետևանքով սպասվող կրճատումներին:

Աղաջանյանի փոխանցմամբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն այժմ զբաղված է բոլոր նախարարությունների ֆունկցիոնալ ուսումնասիրությամբ:

«Եվ այս գործընթացի արդյունքում է, որ մենք կհասկանանք, թե քանի հոգի կկրճատվի և քանի հոգի մի տեղից այլ տեղ կտեղափոխվի: Սրանով արձանագրում ենք, որ կարևորագույն բանն այս պահին դա ֆունկցիոնալ կրկնությունը բացառելն է, ինչի արդյունքում պետական կառավարման համակարգը շատ ավելի արդյունավետ կաշխատի»,- ասաց Աղաջանյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը վստահեցրեց, որ օպտիմալացման արդյունքում իրենց աշխատանքը կորցրած աշխատակիցների հետ կառավարությունը կապ կպահպանի, կգույքագրեն նրանց տվյալները:

«Վարչապետի կողմից սոցապ նախարարին հանձնարարական է տրվել, որպեսզի մանրամասն տեղեկատվություն գեներացվի Հայաստանում առկա բոլոր թափուր աշխատատեղերի վերաբերյալ: Եվ այս պրոցեսի արդյունքում է, որ մենք օպտիմալացման հետևանքով կրճատված աշխատողների, ինչպես նաև գործազրկության հարցը պետք է փորձենք լուծել: Եվ սա մեկ օրվա լուծվելու հարց չէ, բայց մենք այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատում ենք»,- շարունակեց Աղաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: