Օգտագործեք նոր Հայաստանում գոյություն ունեցող նոր գործիքները, եղեք ազատ, եղեք քննադատող․ Արայիկ Հարությունյանը՝ ուսանողներին

Լուրեր

09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
Բոլորը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը, որին մասնակցում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Ողջունելով համալսարանականներին՝ նախարար Հարությունյանը նշեց, որ նման արարողությունները հերթական անգամ առիթ են հանդիսանում ուսանողներին խրախուսելու, ուստի է՛լ ավելի պետք է մեծացվի դրանց դերն ու նշանակությունը։

«Իսկ այսօրինակ միջոցառումների արժեքն ավելի է մեծանում այն ժամանակ, երբ չհաղթած ուսանողն անգամ ասում է՝  թեև չի հաղթել, սակայն մրցույթն արդար է անցել»,- ասաց նախարարը՝ նշելով, որ Կրթության և գիտության նախարարությունը պատրաստ է ուսանողության հետ գաղափարներով կիսվել, դրանք փորձարկել, ինչպես նաև ակտիվացնել նախարարություն-ուսանողություն փոխհարաբերությունները։

Ըստ նախարարի՝ նախատեսվում է նաև մեծացնել ուսանողական խորհուրդների դերը:

«Ուսանողական խորհուրդների դերը պետք է մեծանա, բայց պոզիտիվ առումով և ոչ թե այնպես, ինչպես եղել է նախկինում և այնպես, ինչպես պահպանվում է որոշ բուհերում։ Մենք այժմ  Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագծով այդ կարգավորումները իրականացնում ենք, չենք սպասելու օրենքի ընդունմանը, ներկայումս քննարկվում է ուսանողական խորհուրդների ձևավորման նոր կարգը, որը կստորագրվի և կներկայացնենք բուհերին՝ առաջարկելով այսուհետ այդ կարգով իրականացնել ուսխորհուրդների ձևավորում։ Այդ կարգի տակ դրվելու են գերժամանակակից մեթոդներ, որով յուրաքանչյուր ուսանող իր ձայնով կարողանա այդ խորհուրդը ձևավորել։ Կարծում եմ՝ սրանով ևս մեկ վատ, արատավոր էջ կփակենք և լուրջ առաջընթաց կունենանք»,- իր ելույթում ասաց նախարար Հարությունյանը՝ նշելով, որ ուսանողությունը բուհերի կառավարման հարցում ևս նոր հնարավորություն կստանա, քանի որ հենց ուսանողներն են դրանց ամենամեծ շահառուն։

Եվս մեկ անգամ շնորհավորելով ուսանողներին Արայիկ  Հարությունյանը նրանց մաղթեց լինել ազատ և քննադատող. «Օգտագործեք նոր Հայաստանում գոյություն ունեցող նոր գործիքները, եղեք ազատ, եղեք քննադատող, եղեք ամուր, և մենք կկարողանանք կերտել այն Հայաստանը, որը հռչակել ենք անցյալ տարի, կկարողանանք կերտել այն Հայաստանը, որին ձգտում ենք բոլորս»։