Գերմանիայի Գոթբուս քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության այս տարվա աշխարհի գավաթի խաղարկության վերջին` ութերորդ փուլը: Մասնակիցները մեդալների համար պայքարում են միայն առանձին գործիքների վրա: Հայաստանի չորս պատվիրակներից գերազանց մեկնարկով առանձնացավ նժույգթափերի փորձառու վարպետ Հարություն Մերդինյանը: Նա առաջ անցավ բոլոր մրցակիցներից, վաստակեց 14,966 միավոր և առաջին արդյունքով մտավ եզրափակիչ ` լավագույն ությակ: Երկրորդ ցուցանիշն ունեցավ նույն …

