ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով հունիսի 6-7-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Մոսկվա: «Ռուսաստանի իր գործընկերոջ հետ բանակցություններից բացի, Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ կունենա ՌԴ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաև Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ», – …