Newspress.am կայքն այսօր հղում անելով իր աղբյուրներին գրել էր, թե ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դիմել է ՌԴ-ի և Ուկրաինայի դեսպանատներ՝ քաղաքացիություն ստանալու համար։ Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը լուրը որակում է որպես ահեթեթություն․ «Վլադիմիր Գասպարյանը հանդիսանում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մշտապես բնակվել, բնակվում և բնակվելու է Հայաստանում, բարձրագույն սպա է, ով միշտ ծառայել է …

