Պարոն Օսիպյանն եկավ առանց պագոնների, մենք զարմացանք. տուժող

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռերի» 10 անդամի գործով, դատարանում ցուցմունք տվեց տուժող ոստիկաններից Վլադիմիր Սիրեկանյանը։

Նա դատարանին հայտնեց, որ գնդի ներսում հերթապահություն իրականացնելիս է եղել, երբ ձայն է լսել, մտածել է՝ վթար է տեղի ունեցել. «Գնդի ներսում էի գտնվում, մեքենայի հարվածի ձայն լսեցի, կարծեցի՝ վթար էր։ Եկան, ձեռքերս կապկպեցին, տարան։ Տարան հանգստի սենյակ, մյուս ոստիկաններին բերեցին սենյակ, ճնշումս բարձրացավ, հետո ինձ տարան հիվանդանոց։ Իմ մոտ զենք կար, ես թաքցրել էի բատինկայիս մեջ, հետո դրել եմ սեյֆի մեջ։ Ձեռքներս կապած մնացինք, պարոն Օսիպյանը նկատեց, որ իմ ճնշումը բարձրացավ։ Ինքը առաջարկեց, որ ինձ տանեն հիվանդանոց։ Այդ պահին պարոն Փաշինյանը նկարահանում էր, վիդեո կա, կարաք նայեք»։

Նա նշեց, որ կապկպված վիճակում է եղել, երբ իրենց մոտ է եկել այն ժամանակ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը. «Մենք սենյակում էինք, պարոն Օսիպյանն եկավ առանց պագոնների, մենք զարմանցանք, թե ոնց եկավ էդտեղ»։

Նա նշեց՝ կոչեր լսել է, մասնավորապես՝ նախագահի հրաժարականի և Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակման պահանջով։ Տուժողը դատարանին նաև հայտնեց, որ մեքենայում 114 հազար դրամ գումար է ունեցել, որը կորել է։

Լիլիթ Շաբոյան