«Բացարձակ հերյուրանք է»․ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ Ոստիկանության կողմից իրեն վերագրվող կաշառքի և չարաշահումների մասին

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը Factor.am-ի հետ զրույցում մեկնաբանեց կաշառք վերցնելու և չարաշահումներ կատարելու մասին Ոստիկանության հայտարարությունը։

«Բացարձակ հերյուրանք է այդ պնդումը, բացարձակ հերյուրանք է»,- ասաց Արամ Սիմոնյանը։

Ըստ այսօր Ոստիկանության կողմից տարածված հաղորդագրության՝ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է հրավիրվել Երևանի պետական համալսարանի հետ համագործակցած ընկերություններից մեկի փաստացի ղեկավարը: Գլխավոր վարչությունում տրված հաղորդման համաձայն՝ ընկերության փաստացի ղեկավարը համալսարանի ղեկավար պաշտոնատար անձի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել շինարարական աշխատանքների կատարման պայմանագիր կնքելու վերաբերյալ․ «Բուհի ղեկավար պաշտոնատար անձը ընկերության ղեկավարից որպես կաշառք ստացել է 10.000 դոլար ընդհանուր արժողությամբ գույք: Այլ կերպ ասած՝ ընկերության ղեկավարը մասնակի վերանորոգել է նրա բնակարանը և առանձնատունը, ինչպես և ջեռուցման համակարգ է տեղադրել: Այս ամենի դիմաց բուհի ղեկավար պաշտոնատար անձը՝ 2015 թվականին ընկերության հետ շուրջ 400.000.000 դրամի շինաշխատանքների կատարման պայմանագիր է կնքել»:

ԵՊՀ ռեկտորը Factor.am-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը․ «Ով որ վերանորոգել ա, էդ վերանորոգման համար վարձատրվել ա, էդ բոլորը սուտ բաներ են։ Սա հետապնդում ա, ուրիշ ոչ մի բան, ես էլ ոչ մի բան չեմ կարող ասել»,- պնդեց Սիմոնյանը։

Նա հայտարարեց, որ ինքը քրեական գործից չի վախենում. «Եթե այդպիսի բան է արվել կամ արվելու, ես, բնականաբար, պայքարելու եմ օրինական բոլոր եղանակներով, որ մաքրեմ իմ անունը և տարիների աշխատանքը նմանօրինակ մեղադրանքներից»:

Այլ հարցերի նա հրաժարվեց պատասխանել՝ հորդորելով սպասել իր առաջիկա հայտարարությանը։

Հիշեցնենք, որ համաձայն ոստիկանության տարածած հաղորդագրության՝ նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ առկա հրապարակումների իսկությունը ստուգելու նպատակով ոստիկանության ծառայողներն իրականացրել են համապատասխան ստուգումներ․ «Պարզվել է, որ համալսարանի 18 աշխատակից 2015-2018 թվականներին տարբեր ամիսների փաստացի չեն հաճախել աշխատանքի՝ երկար ժամանակով բացակայելով Հայաստանից: Պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և խմբային շահերից ելնելով, աշխատակիցների բացակայությունները ոչ միայն չեն արձանագրել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում, այլև պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են արձանագրել: Այս ամենի հետևանքով փաստացի աշխատանքի չհաճախած անձանց անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված շուրջ 18.000.000 դրամը հափշտակվել է»:

Փետրվարի 19-ին Երևանի պետական համալսարանի Գիտական խորհուրդը արտահերթ նիստ է գումարել։ Ռեկտոր Արամ Սիմոնյանը բացակայած աշխատակիցների վերաբերյալ տեղեկությունը մեկնաբանել է հետևյալ կերպ․ «Խոսքն առավելապես հուլիսի ու օգոստոսի վերջին մի քանի օրերի և հունվար ամիսներին կիսամյակային քննության բացակայությունների մասին է: Այդ մարդիկ չգիտեն, որ համալսարանում դասախոսը վարձատրվում է՝ ըստ իր ծանրաբեռնվածության աստիճանի: Ինչքան փորձեցինք համոզել, չստացվեց»։

Ըստ ոստիկանության՝ պարզվել է նաև, որ Երևանի պետական համալսարանի տարածքում վարձակալական հիմունքներով տնտեսվարող սուբյեկտներից մեկի 2008-2012 թվականներին տված վարձավճարները մասնակի են մուտքագրվել համալսարանի հաշվեհամարին: «Այս ապօրինության հետևանքով էլ յուրացվել է 9.200.000 դրամ»,- ասված է Ոստիկանության հաղորդագրությունում։

Մեկնաբանելով այս դրվագը՝ Արամ Սիմոնյանը նշել է, որ համալսարանի ղեկավարությունը հաշվապահական փաստաթղթերով ապացուցել է, որ այնտեղ քրեական ծագմամբ որևէ գործընթաց չկա․ «Քանի որ վարձավճարների պարտքեր չկան: Հարցաքննվել է մեր գլխավոր հաշվապահը: Նրանք ստացել են նաև մեր գրավոր պատասխանները»:

Ռոբերտ Անանյան