Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարության կարևորագույն և առաջնային քայլերից մեկը պետք է լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը սակայն պետք է անցկացվի փոփոխված և բարելավված Ընտրական օրենսգրքով։ ՀՀ քաղաքացին իր կարևորագույն իրավունքի՝ ընտրության իրավունքի իրացման ճանապարհին չպետք է հանդիպի անօրինականությունների, չպիտի ենթարկվի վարչական և ֆինասական լծակների ճնշման։ ՀՀ քաղաքացու ազատ ընտրությունից է …