Կառավարության նոյեմբերի 22-ի նիստում ՀՀ Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Ջրային օրենսգրքում։ Նախագծի վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս նախագիծը շատ կարևոր է այն առումով, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այգիների ոռոգման համակարգում կան շատ լուրջ բացթողումներ, իսկ ջրօգտագործման խախտումներ կան նաև ՀԷԿ-երի …

