Կհարկվեն երգիչ-երգչուհիները, նրանց վարսավիրները, լուսանկարիչները, օպերատորները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Երգիչ-երգչուհիները հայտնվել են Պետական եկամուտների կոմիտեի տեսադաշտում։ Ինչպես ամեն մատուցող, հաշվապահ կամ շինարար, երգիչները ևս այսուհետ կվճարեն հարկեր։ Շոու բիզնեսի այն կարկառունները, որ դեռ եկամուտների հաշվարկ չեն կատարել ու հարկեր չեն վճարել, այսօր հրավիրվել էին Պետական եկամուտների կոմիտե։ Սակայն հայտնի դեմքեր ՊԵԿ-ի միջանցքներում այդպես էլ չերևացին։ Երգիչներ Ռազմիկ Ամյանի ու Մարտին Մկրտչյանի փոխարեն ներկայացել էր պրոդյուսեր Արմեն Մովսիսյանը։

 

Սկսելով քննարկումը՝ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալ Նաիրա Ավանեսյանը բացահայտեց պետության դիրքորոշումը և առաջարկվող ընթացակարգը․ «Սկզբունքն այն է, որ եթե մարդիկ ստանում են եկամուտ, պետք է այդ եկամուտներից վճարեն պետական հարկեր։ Պետական գրանցում ստանալուց հետո նորից կստանան հարկ վճարողների հաշվառման համարները՝ օնլայն պետռեգիստրի կողմից, և իրենք արդեն որպես հաշվառված հարկ վճարողներ, ընտրելով հարկման որևէ ռեժիմ, կիրականացնեն հարկային պարտավորությունները»։

 

Պետությունը կառաջնորդվի վստահության կանխավարկածով։ Երգիչը կամ երգչուհին ինքնուրույն կհայտարարագրի իր եկամուտները, որից պետությունը կգանձի հարկեր՝ կիրառելով եկամտային հարկի դրույքաչափերը։ Տարբերակներից մեկն էլ այն է, որ շոու բիզնեսի ներկայացուցիչը հանդես կգա որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես իրավաբանական անձ։

 

«Հարկ վճարողն ինքնուրույն է ընտրելու իր հարկման ռեժիմը, և վճարվող հարկերը կախված են, թե ինչ հարկման ռեժիմ է նա ընտրելու։ Քանի որ ինքնահայտարարագրում է, ամեն ինչ որոշում է երգիչը, որ սկսում է հարկերը վճարել»,- ներկայացրեց Նաիրա Ավանեսյանը։

 

Սակայն այս դեպքում մեծ է ռիսկը, որ երգիչ-երգչուհիները հնարավոր է՝ թերի հայտարարագրեն եկամուտները։ ՊԵԿ-ը վստահում է հայտնիներին ու դեռ չեն մտածում ՀԴՄ-ներով աշխատանքի անցնելու մասին։ Այդուհանդերձ, ըստ Նաիրա Ավանեսյանի, պետական կառույցը ուշադիր կդիտարկի՝ ո՞վ է պակաս հայտարարագրել եկամուտները ու փորձել խուսափել հարկերից․ «Երբ կտեսնենք, որ կան անձինք, որոնք չեն առաջնորդվում մեր հորդորներով, վարչարարական գործիքները, իհարկե, պետք է կիրառվեն։ Բոլոր հարկ վճարողները հավասար են հարկային մարմնի համար և որևէ առանձնահատկություն որևէ մեկի համար նախատեսված չէ»։

 

Ռազմիկ Ամյանի և Մարտին Մկրտչյանի պրոդյուսերը ՊԵԿ պաշտոնյայից հետաքրքրվեց՝ ո՞ւմ նկատի ունեն՝ ասելով շոու բիզնեսի ներկայացուցիչ, և արդյոք հարկվելու է օրինակ երգչի վարսավիրը, օպերատորը կամ լուսանկարիչը․ «Ձեր ասածով՝ ֆիզիկական անձն էլ, եթե ինքը իրավաբանական գրանցում չունի, ինքը ֆիզիկական անձ է, հարկերը վճարում է, այսինքն՝ իր վարսավիրն էլ, այսինքն՝ բոլոր նրանք, որոնք իրենով փող են աշխատում, պետք է հա՞րկ վճարեն»,- հարց բարձրացրեց նա։

 

Նաիրա Ավանեսյանը պատասխանեց․ «Պետք է հարկ վճարեն բոլորը, որոնք եկամուտ են ստանում։ Իհարկե, եթե իրենք որևէ այլ տեղ գրանցված չեն որպես աշխատող և հարկային գործակալներն իրենց հարկեր չեն վճարում, ուրեմն իրենք ինքնուրույն պետք է վճարեն հարկեր։ Եթե իրենք գրանցված լինեն որպես իրավաբանական անձ, որպես աշխատողներ կարող են ունենալ այդ անձանց, աշխատողներ գրանցել ու նրանց համար գրանցել հարկերը»։

 

ՊԵԿ պաշտոնյաներին հարց ուներ նաև «Հավանա» ռեստորանային համալիրի տնօրեն Արայիկ Գաբաջյանը․  «Ուզում եմ հասկանալ՝ նույն երգիչները թեյավճարը հայտարարագրելո՞ւ են, թե՞ ոչ, որովհետև շատ հաճախ թեյավճար է գալիս երգիչներին։ Ամբողջ աշխարհում թեյավճարը չի համարվում եկամուտ»։

 

Նաիրա Ավանեսյանը նախ ասաց, որ թեյավճարի մասով այս պահին պատասխան չունեն, հետո՝ շարունակեց․ «Դա եկամուտ ա՝ եթե ինքը կհայտարարագրի իր ստացած թեյավճարները, պետք է վճարի, իսկ եթե հետո մենք դա կդիտենք որպես եկամուտ, թե՝ ոչ կպատասխանենք ձեզ ընթացքում»։

 

Հարկեր հավաքագրող մարմինը կթակի նաև Հայաստան համերգային շրջագայության ժամանած արտիստների, ինչպես և միջազգային մրցույթներում հաղթած ու եկամուտ ստացած հայաստանցի երգիչների դուռը։ Ստացված եկամուտներից նրանք ևս վճարելու են հարկեր։

 

«Էստեղ եթե եկամուտ է ստանում և դա Հայաստանի աղբյուրից ստացված եկամուտ է համարվում, տվյալ եկամտի նկատմամբ պետք է հաշվարկվեն հարկերը»,- ներկայացրեց ՊԵԿ Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի աշխատակից Մարիամ Մանուկյանը։

 

ՊԵԿ պաշտոնյաների հետ հանդիպման ավարտին Ռազմիկ Ամյանի ու Մարտին Մկրտչյանի պրոդյուսերը հայտարարեց՝ առաջարկվող լուծումները կարիք ունեն շտկման։

 

«Երգիչը, որն իր վրա ծախս է անում՝ Հայաստանը կարևոր պրոյեկտի ժամանակ ներկայացնելու համար և հաղթում ա պրոյեկտը․․․ ես կարծում եմ խրախուսելու համար երգչին՝ պահանջել իրենից հարկ, որ ինքը գնացել ա՝ երկիր ա ներկայացրել, ու շահել ա մրցանակը, ես կարծում եմ՝ մի քիչ ճիշտ չի»,- ասաց Արմեն Մովսիսյանը։

 

Այդուհանդերձ, պրոդյուսերը հավաստիացրեց, որ Ռազմիկ Ամյանն ու Մարտին Մկրտչյանը չեն պարաստվում խուսափել հարկերից։ Ի դեպ, անչափահաս երգիչ-երգչուհիները որևէ արտոնություն չեն ստանա։ Նրանք կվճարեն հարկային նույն դրույքաչափերով, ինչ՝ մեծահասակները։

Ռոբերտ Անանյան