Քաղաքացին պետք է հավատա ինքն իրեն, և ոչ թե սուպերմեն քաղաքական գործիչների գալուն. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ համաժողովին ու հանդես է եկել ելույթով:

Վարչապետի խոսքով` «Քաղաքացիական պայմանագրի» գաղափարախոսությունն ամբողջությամբ ընկած է մեկ նախադասության մեջ. «Սույն պայմանագրի մասնակիցներն ընդունում են, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարևորագույն միջոց է, պայմանագրին իրենց միանալու պահը համարում են մի զրոյական հաշվարկային կետ, որից յուրաքանչյուրը սկսում է հանրային վերափոխման գործընթաց՝ այդ  նպատակի միտված կարևորագույն անելիքներից մեկը համարելով սեփական անձի վերափոխումը: Սույն պայմանագրի մասնակիցը սեփական գիտելիքների անձի զարգացումը, գիտելիքների ձեռքբերումը դիտարկում է իբրև հանրային բարեփոխումների զարգացման կարևոր բաղադրիչ»:

Վարչապետը նշեց, որ ամենակարևոր փոփոխությունը, որ տեղի է ունեցել հենց այս գաղափարախոսության մեջ, այն է, որ իրենք հռչակել են մի սկզբունք, որ ոչ թե լիդերն է փոփոխությունների առանցքային դերակատարը, այլ ամեն անհատ, ամեն քաղաքացի, ամեն մարդ ինքն է փոփոխությունների ամենակարևոր դերակատարը:

«Իսկ այն քաղաքացին, որն ինքն իրեն չի հավատում, նրա հետ պիտի գործ ունենանք, նրա աչքերի մեջ պիտի նայենք, պիտի ստիպենք, որ ինքն իրեն հավատա»,- ասաց նա:

Վարչապետը ևս մեկ անգամ նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում որոշողը ՀՀ քաղաքացին է, Հայաստանում քաղաքական հեղափոխության ճակատագիրը որոշել է ՀՀ քաղաքացին, ՀՀ տնտեսական հեղափոխության ճակատագիրը նորից պետք է որոշի քաղաքացին:

Մանրամասները՝ տեսանյութում: