Երեւանի քաղաքապետարանը երկու ամիս առաջ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետից ճոխ գնումներ է կատարել: 2018 թվականի նոյեմբերի 9-ին քաղաքապետարանի եւ «ՍԱՍ գրուպ»-ի միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը քաղաքապետարանին 820 հազար ՀՀ դրամի սննդամթերք է մատակարարել: Ապրանքի մատակարարման վերջնաժամկետը եղել է դեկտեմբերի 25-ը: Այսպիսով՝ քաղաքապետարանը գնել է ամբողջ 70 կիլոգրամ շոկոլադ՝ կգ-ն 6500 …

