ՃՏՊ Էջմիածին-Առատաշեն ճանապարհին. կա մեկ զոհ ու մեկ տուժած

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Փետրվարի 24-ին, ժամը 21:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի գլխավոր ավտոճանապարհին պայթել է ավտոմեքենա, կրակ է նկատվում, կա մեկ զոհ և մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Առատաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին BMW մակնիշի (վարորդ` Ե. Ա., ծնված 1990 թ.) ավտոմեքենան բախվել է բետոնե առվակին, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ավտոմեքենայից մոտ 20 մ հեռավորության վրա հայտնաբերվել է վարորդի դին։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղևորը՝ Բ. Բ.-ն (ծնված 1992 թ.), հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Դեպքի վայրում նախնական տեղեկություն է եղել, որ ավտոմեքենայում գտնվել է ևս մեկ քաղաքացի։ Փրկարարները հետախուզել են տարածքը (մոտ 200 մ շառավղով)․ ՃՏՊ-ի հետ առնչություն ունեցող այլ քաղաքացի չի հայտնաբերվել։