Ազգային ժողովում ճամպրուկային տրամադրություն է: Factor.am-ին հայտնի դարձավ, որ մի քանի օր է՝ որոշ պատգամավորներ սրտի կսկիծով սկսել են դատարկել իրենց աշխատասենյակները: Բանն այն է, որ նոր պատգամավորները՝ 6-րդ գումարման, իսկ հնաբնակները դեռ 5-րդ գումարման խորհրդարանների ձևավորումներից հետո իրենց հետ գույք էին բերել ու կահավորել իրենց աշխատասենյակները: Մասնավորապես՝ գրասեղան, աթոռներ, բազմոցներ, պահարաններ, որոշները նաև սառնարաններ, …

