Սամվել Բաբայանին Արցախի քաղաքացիությունից զրկել են. «Երևանում ինձ ասում են՝ գնա քո Ղարաբաղը, գալիս եմ իմ Ղարաբաղ, ասում են՝ գնա ձեր Երևանը»

Լուրեր

09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանին Արցախի քաղաքացիությունից զրկել են։ Այս մասին Factor.am-ին ասաց Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ պատրաստվում է դիմում ներկայացնել դատարան՝ իր քաղաքացիությունը վերականգնելու հարցով․

«Ես այսօր եմ իմացել, որ 2005թ-ին, թե 2004թ․-ին ինձ առանց տեղեկացնելու զրկել են Արցախի քաղաքացիությունից։ Օրենքով, Սահմանադրությամբ սահմանված է, որ որևէ մեկը իրավունք չունի քաղաքացիությունից զրկի, բայց ստացվում է, որ ինձ առանց դիմումի, առանց իրազեկելու զրկել են։ Երևանում ինձ ասում են գնա քո Ղարաբաղը, գալիս եմ իմ Ղարաբաղ, ասում են՝ գնա ձեր Երևանը»։

Բաբայանը դեռևս գտնվում է Արցախում, նա չի բացառում, որ նախապես նման քայլի են գնացել 2020 թվականին Արցախի նախագահական ընտրություններում իր մասնակցությունը բացառելու համար․ «Նպատակը էն գլխից դա է եղել, բայց ես չգիտեմ, թե կոնկրետ երբ են դա արել։ Պաշտպանը կպարզի և օրենքի սահմաններում քաղաքացիությունս կվերականգնենք»։

Հիշեցնենք, որ Բաբայանը հայտարարել էր, որ նպատակ ունի մասնակցելու Արցախի նախագահական ընտրություններին։ Նա պատրաստվում է Սահմանադրական փոփոխություններ անցկացնելու համար ստորագրահավաք անցկացնել, որպեսզի մշտական բնակության հետ կապված խնդիրը կարգավորվի։

Լիլիթ Շաբոյան