Ռուսաստանը և Թուրքիան չունեն միասնական դիրքորոշում Սիրիայի քրդական զինված խմբավորումների հարցում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չինական և վիետնամական լրատվամիջոցների հետ զրույցում. փոխանցում է ermenihaber-ը: «Թուրքիայի հետ չկա միասնական մոտեցում այն հարցում, թե որ քուրդ զինյալներն են ահաբեկիչ։ Մենք հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունները, բայց այնուամենայնիվ, պետք է տարանջատել հացահատիկը՝ մոլախոտից և հասկանալ, թե …

