Եվրոպական միության ու IDeA-ի համատեղ ծրագրով Տավուշում ստեղծվել է 31 կայուն աշխատատեղ

Լուրեր

03.09.2026 | 23:17
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման հնարավոր պատճառները. ՍԱՏՄ-ն մանրամասնել է
03.09.2026 | 22:59
Արևային կայանների ոլորտում արձանագրված խախտումների հետևանքով ՀԷՑ-ը կրել է մոտ 2 մլրդ դրամի վնաս. Պետրոսյան
03.09.2026 | 22:51
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
Բոլորը

Եվրոպական միության և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համատեղ ջանքերով Տավուշի մարզի բնակիչների համար ստեղծվել է 31 կայուն աշխատատեղ. այս մասին տեղեկացնում են IDeA հիմնադրամից:

Եվրամիության ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում IDeA հիմնադրամը 2018 թ․ հուլիսին հայտարարել էր փոքր դրամաշնորհների մրցույթ՝ զբոսաշրջության, հյուրընկալության, արվեստի ու արհեստի ոլորտներում աշխատող անհատների ու ձեռնարկությունների համար:

«Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի ղեկավար Տաթևիկ Սարգսյանի փոխանցմամբ, դրամաշնորհ է տրամադրվել Դիլիջան, Հովք, Աղավնավանք, Խաչարձան, Գոշ, Հաղարծին, Թեղուտ համայնքների 8 փոքր և միջին ձեռնարկությունների, որոնք հանձնառություն են ստանձնել այս համայնքների բնակիչների համար աշխատատեղեր ստեղծել:

«Նախապատվությունը տրվել է այն ՓՄՁ-ներին, որոնք առաջարկել են միևնույն հաստիքի համար ավելի բարձր աշխատավարձ և առավել բարենպաստ պայմաններ, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել աշխատանքի ընդունել նույն ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների խոստումնալից մասնակիցներին»,- ասել է Տաթևիկ Սարգսյանը։ Նրա խոսքով, ծրագրի նպատակներից է խթանել Տավուշի մարզի և հատկապես Դիլիջան համայնքի տնտեսական զարգացումը և որպես արդյունք՝ նվազեցնել մարզում արտագաղթի տեմպերը:

Մասնագիտությամբ տնտեսագետ Ալեքսան Ներսիսյանը, ով բնակվում է Տավուշի մարզի Աղավնավանք գյուղում, այս ծրագրի շահառուներից է։ Տեղեկանալով ծրագրի շրջանակում ստեղծված հնարավորությունների մասին՝ նա գրանցվել է հյուրատնային բիզնեսի կառավարման, մարքեթինգի և անգլերենի դասընթացներին։ Ավելի ուշ Ալեքսանը հայտ է ներկայացրել նաև փոքր դրամաշնորհի համար, որի օգնությամբ վերանորոգել է Աղավնավանքում իր հիմնած ավանդական հյուրընկալության կենտրոնի տանիքը, կատարել շենքի ներքին հարդարման աշխատանքներ, նորոգել սանհանգույցը, կենտրոնի համար գնել կահույք ու տեխնիկա։

«Աղավնավանքում հյուրընկալության կենտրոն հիմնելու գաղափար վաղուց ունեի։ Մեր ընտանիքը գյուղում շինություն ուներ, որի վերանորոգման ծախսերը հոգալու համար մեկնում էի Մոսկվա՝ աշխատելու։ Բայց անցած ամառ մնացի գյուղում ու գրանցվեցի դասընթացներին, իսկ ավելի ուշ՝ դիմեցի ենթադրամաշնորհի։ Ես ոչ միայն նոր գիտելիքներ ստացա, այլև բացեցի կենտրոն, որտեղ հյուրերը կարող են ծանոթանալ Աղավնավանքի ավանդական հյուրընկալությանը»,- նշել է Ալեքսանը։ Կենտրոնի բացումից հետո Ալեքսանն աշխատանքի է ընդունել երկու տեղացիների։ Եթե կենտրոնը հաջողությամբ աշխատի ու ընդլայնվի, երիտասարդ ձեռներեցը հույս ունի ավելացնել աշխատատեղերի թիվը։

Դիլիջանի բնակիչ Արտակ Բոջիկյանը ծրագրի դրամաշնորհով ընդլայնել է քաղաքում իր հիմնած քարերի մշակման արտադրամասը, աշխատանքի ընդունել տեղացի մասնագետների ու ձեռք բերել արտադրամասի համար անհրաժեշտ նոր սարքավորումներ ու կահույք։

«Նախկինում արտադրամասում աշխատում էր 8 մասնագետ, իսկ դրամաշնորհի օգնությամբ կարողացա աշխատանքի ընդունել ևս չորս տեղացու»,- պատմել է նա։ Ձեռներեցը վստահ է, որ Դիլիջան այցելող զբոսաշրջիկների թվի ավելացումը խոստումնալից է նաև իր արտադրամասի համար, քանի որ բնական քարերից պատրաստված հուշանվերները պահանջարկ են վայելում Դիլիջան այցելող հյուրերի շրջանում։