Խաչատուր Սուքիասյանի տղան ինչո՞ւ չի զորակոչվել բանակ. հարց` Պապիկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

«Ես չեմ ցանկանում անձերի անդրադառնալ, կարծում եմ՝ դա գլոբալ խնդիր է, որին որակում տվել եմ Ազգային ժողովում»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդին չի զորակոչվել բանակ։

«Ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ ՀՀ ԶՈւ-ում ծառայող տղաների, նրանց հարազատների, ծնողների նկատմամբ և նմանատիպ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ նրանց նկատմամբ, ովքեր խուսափել են, բայց երբեմն անհրաժեշտ է այդ հանգամանքները հիմնավորել, որովհետև ես բժիշկ չեմ և չեմ կարող գնահատել՝ ով, ինչ հիվանդությամբ է խուսափել ծառայությունից, բայց ես կարող եմ գնահատել՝ ով է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու բերումով ծառայությունից խուսափել։ Այսինքն՝ կան չափելի և անչափելի գնահատականներ։ Ես նորից եմ կրկնում՝ իմ գնահատականը հստակ է՝ անկախ անձերից ու դերակատարներից»,- նշեց Սուրեն Պապիկյանը։