Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի ընթացքը խոչընդոտելու միջադեպի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Հիշեցնենք, հունվարի 8-ին՝ ձմեռային զորակոչի առաջին օրը, մի խումբ քաղաքացիներ կանգնեցրել էին Կոտայքի զինկոմիսարիատից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսն ու քաշքշուկ հրահրել: Սրան հաջորդել էր ՊՆ-ի արձագանքը, թե կատարվածը անթույլատրելի է, և որ ՌՈ-ն համապատասխան նյութեր է նախապատրաստում։ Այսօր արդեն պարզ դարձավ, որ …

