Խարդախությամբ հափշտակել էր 15 000 ԱՄՆ դոլար՝ խոստանալով տեղավորել աշխատանքի. մեղադրանք է առաջադրվել 56-ամյա տղամարդուն. ՔԿ

Լուրեր

09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Էջմիածին քաղաքի բնակչի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի հանգամանքները: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Էջմիածին քաղաքի բնակիչը՝ ծնված 1963 թվականին, Շիրակի մարզում բնակվող իր ծանոթից տեղեկանալով, որ վերջինիս երկու որդիները և ազգականներից երեքը ցանկանում են աշխատանքի տեղավորվել, մտադրվել է խարդախությամբ հափշտակել նրանց՝ առանձնապես խոշոր չափերի գույքը:

Մասնավորապես՝ 56-ամյա տղամարդը, խեղաթյուրելով իրականությունը, խոստացել է օգնել՝ առաջարկելով նրանց աշխատանքի տեղավորել Գյումրիում տեղակայված ռուսական զորամասերից մեկում:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ աշխատանքի տեղավորելու համար պետական վճարումներ կատարելու պատրվակով յուրաքանչյուրից նա պահանջել է 3 000 ԱՄՆ դոլար գումար:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի բնակիչը և վերջինիս երեք ազգականները 2014թ. ապրիլին 56-ամյա տղամարդուն են տվել ընդհանուր 15 000 ԱՄՆ դոլար:

Ըստ պայմանավորվածության՝ վերջինս պետք է փոխանցեր կատարված վճարումները հավաստող կտրոնները, սակայն գումարն ստանալուց հետո նա, հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ 15 000 ԱՄՆ դոլար գումարը, մեկնել է երկրից: Նախաքննության ընթացքում 56-ամյա տղամարդը վերադարձրել է խարդախությամբ հափշտակված գումարները և ներկայացել վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1963թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավ։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով: