Կառավարությունն այսօր ընդունեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է 18 տարին լրացած որդեգրված անձին իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել։ Հարցի քննարկման ժամանակ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ տարիներ շարունակ որդեգրման գործընթացը եղել է խոցելի և այստեղ առկա են կոռուպցիոն ռիսկեր։ «Մենք էստեղ գործ ունենք …

