Զենքով ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Վրաստանի քաղաքացի երկու հայեր

Լուրեր

11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 27-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: Երկու անձ ձերբակալվել է:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «2019թ. փետրվարի 23-ին՝ ժամը 23:20-ին, Ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ իրենց է զանգահարել Ֆրանսիայի Հանրապետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացի, ազգությամբ եզդի մի կին՝ ծնված 1991թ., և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 22։45-ի սահմաններում, Խորենացի փողոցում երկու անձինք՝ դիմակավորված, զենքի սպառնալիքով, իրենից հափշտակել են 700 եվրո և դիմել փախուստի։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը:

Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 23-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, երկու անձինք հետևել են 27-ամյա կնոջը և Երևան քաղաքի Խորենացի փողոցում, թիկունքից և առջևից փակելով ճանապարհը, ստիպել են կանգ առնել: Նրանցից մեկը, ատրճանակն ուղղելով կնոջ դեմքին, կրակելու սպառնալիքով, պահանջել է իրեն հանձնել նրա մոտ եղած գումարն ու թանկարժեք իրերը։ Կինը, զենքի գործադրման սպառնալիքից վախենալով, դրամապանակը` 500 եվրո և 80.000 ՀՀ դրամ կանխիկ գումարի պարունակությամբ, հանձնել է ատրճանակով սպառնացող անձին, որից հետո նրանք դիմել են փախուստի։

Դեպքի առթիվ 2019 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: 27-ամյա կինը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Կնոջ մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն և քննչական փորձարարություն, որի ժամանակ վերջինս մատնացույց է արել իր՝ այդ պահին անցած ուղին և դեպքի վայրը:

Առգրավվել են դեպքի վայրի մոտակայքում գտնվող տեսաձայնագրառող սարքերը, զննվել տեսագրությունները:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, ազգությամբ հայեր՝ ծնված 1999 և 2000թթ.: Վերջիններս 2019թ. փետրվարի 26-ին ձերբակալվել են՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: