«Սա նաև անօրինական ճանապարհով եկած գումարների փոխանցում էր, լավ կլիներ՝ հիմնադրամում մտածեին դրա մասին». Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 23:17
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման հնարավոր պատճառները. ՍԱՏՄ-ն մանրամասնել է
03.09.2026 | 22:59
Արևային կայանների ոլորտում արձանագրված խախտումների հետևանքով ՀԷՑ-ը կրել է մոտ 2 մլրդ դրամի վնաս. Պետրոսյան
03.09.2026 | 22:51
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
Բոլորը

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամների նվիրատուների շուրջ բարձրացած աղմուկին՝ ասաց, որ իրեն զարմացնում է, որ հեղափոխական իշխանությունը թույլ է տալիս՝ նման աղմուկ բարձրանա և որոշ բաներ կասկածի տակ դրվեն:

«Ինձ դուր է գալիս հանրային այս վերահսկողությունը ցանկացած հարցում։ Ես ուղղակի իմ ափսոսանքն եմ հայտնում, որ հեղափոխությունն իրականացրած մարդիկ, որոնք շատ կարևոր գործ են արել այս երկրի համար, կարող են այսպիսի հարցերում կորցնել կամ նվազեցնել իրենց հեղինակությունը»,- ասաց իրավապաշտպանը՝ Աննա Հակոբյանին խորհուրդ տալով օր առաջ հրապարակել «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների ցանկը։ Նշենք, որ դա մինչ այսօր չի արվել, ինչը, ըստ իրավապաշտպանի, կասկածների ու մտահոգությունների տեղիք է տվել։

«Պետք է իրոք աշխատել թափանցիկ և հրապարակային ու հաշվետու լինել։ Հեղափոխականների համար սա առաջնահերթ հարց պիտի լինի, նրանք պետք է դողան իրենց անունների վրա։ Նրանց շատ սիրեցին, հատկապես՝ Նիկոլին, և նրանք պետք է դողան, որ չկորցնեն այդ սերը, հարգանքը, վերաբերմունքը իրենց նկատմամբ»:

Ալեքսանյանը հիշեցնում է, որ հիմնադրամների նվիրատուների ցանկերը հրապարակվել են անգամ նախկին իշխանությունների ժամանակ. «Լավ կլիներ՝ ավելի խոհեմ գտնվել և հրապարակել ի սկզբանե։ Մեր բնակչությունն արժանի է, որ սիրի իր ղեկավարությանը»։

Ինչ վերաբերում է նախկին իշխանության ներկայացուցիչներ Ալեքսանդր Սարգսյանի, Արմեն Ավետիսյանի նվիրատվություններին, իրավապաշտպանը դա անընդունելի է համարում:

«Սա չի համապատասխանում թափանցիկության չափանիշներին։ Ո՞ւմ է պետք Սաշիկ Սարգսյանի փոխանցած գումարը, պետք էր այդ գումարը նրանից բռնագանձել դատարանով։ Ա՛յ դա կլիներ թափանցիկություն, որովհետև պետք է նաև արդարությունը զուգընթաց գնար»,- ասաց Ալեքսանյանը՝ հավելելով, որ իր համար անհասկանալի է այս մոտեցումը, եթե իշխանությունը կոռուպցիայի դեմ է պայքարում:

«Սա նման չէ ժողովրդավարական զարգացում ապրող երկրների ճանապարհին, որոնք փորձում են մաքրել ու մաքրում են։ Սա չի մաքրում։ Այդ փողն ինձ համար կեղտոտ փող է»,- ասաց Ալեքսանյանը՝ հավելելով, որ պետք է պետական գումարները թալանած, պաշտոնը չարաշահած մարդիկ պատժվեն, հետո այդ գումարներն ուղղվեն այնտեղ, որտեղ դրանց կարիքը շատ կա:

Վերադառնալով խնդրին, որ «Ժպիտների քաղաք» հիմնադրամին գումարներ են փոխանցել Գագիկ Խաչատրյանի հետ առնչվող բիզնեսները, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանին ու Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունները՝ իրավապաշտպանը նշեց. «Ես չեմ ողջունում այդ ձևը, դա օրինական ճանապարհ չի: Լավ կլիներ՝ գտնեին օրինական ճանապարհը: Հայտնի է, չէ՞, որ Գագիկ Խաչատրյանը մեծ թալանով է զբաղվել: Սա անօրինական ճանապարհով եկած գումարների փոխանցում էր, լավ կլիներ՝ հիմնադրամում մտածեին դրա մասին»:

Ալեքսանյանի խոսքով՝ փոխանցվող գումարները պետք է լինեն օրինական, և այդ հիմնադրամները պետք է շատ մաքուր լինեն, կասկածի տեղիք չպետք է տան, որ կասկածելի գումարներ են մուտք գործում հիմնադրամ. «Սա շատ կարևոր հարց է, որ պետք է մտահոգի իշխանությանը՝ ինչպես են իրենք ստանում այդ գումարները»:

Ինչ վերաբերում է ՊՎԾ աշխատակիցների ձերբակալման մասին լուրերին, իրավապաշտպանը խորհուրդ տվեց սպասել պաշտոնական արձագանքին՝ չբացառելով, որ Հայաստանի նոր իշխանությունն արդեն իսկ սեփական շարքերում կոռուպցիայի առկայության կասկածներ ունի. «Պարգևավճարները շատ բան ցույց տվեցին, թե ինչ հակում կա այդ փողի նկատմամբ»:

Չնայած Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, որ եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանն ազատ չարձակվեն, «ժողովրդի գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը», Ժաննա Ալեքսանյանը «Սասնա ծռերի» նոր ապստամբության վտանգ չի տեսնում։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան