Ազգային ժողովի պատգամավորական «լյուքս» աշխատասենյակներից մեկն առ այսօր չի զբաղեցվում որևէ մեկի կողմից: Խոսքն Ազգային ժողովի վարչական նոր մասնաշենքի 4-րդ հարկում գտնվող 423 համարի երկսենյականոց աշխատասենյակի մասին է: Այն կառույցի եզակի շքեղ աշխատասենյակներից մեկն է: Այս աշխատասենյակը 6-րդ գումարման խորհրդարանում զբաղեցնում էր ՀՀԿ-ական պատգամավոր, օֆշորային սկանդալներում ներգրավված Միհրան Պողոսյանը: Այս աշխատասենյակի դռները միշտ փակ են …

