Միհրան Պողոսյանի «լյուքս» աշխատասենյակը որևէ մեկին չի տրվել. ԱԺ աշխատակազմը դռները փակել է ու չի բացում

Լուրեր

09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավորական «լյուքս» աշխատասենյակներից մեկն առ այսօր չի զբաղեցվում որևէ մեկի կողմից: Խոսքն Ազգային ժողովի վարչական նոր մասնաշենքի 4-րդ հարկում գտնվող 423 համարի երկսենյականոց աշխատասենյակի մասին է: Այն կառույցի եզակի շքեղ աշխատասենյակներից մեկն է: Այս աշխատասենյակը 6-րդ գումարման խորհրդարանում զբաղեցնում էր ՀՀԿ-ական պատգամավոր, օֆշորային սկանդալներում ներգրավված Միհրան Պողոսյանը: Այս աշխատասենյակի դռները միշտ փակ են եղել լրագրողների համար, սակայն հայտնի է, որ ժամանակին Միհրան Պողոսյանն այն ճոխ վերանորոգել է, կահավորել է թանկարժեք գույքով:

Հարևանությամբ աշխատասենյակ ստացած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը Factor.am-ի հետ մասնավոր զրույցում նշեց, որ այն որևէ մեկին չի տրամադրվել, քանի որ շատ ճոխ է և կդիտարկվեր որպես խտրականություն: Ազգային ժողովի աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել են, որ աշխատասենյակի հետագա օգտագործման հարցը քննարկման փուլում է:

Factor.am-ն ԱԺ-ին խնդրել էր հնարավորություն տալ՝ աշխատասենյակում տեսանկարահանումներ իրականացնել: Սակայն Ազգային ժողովի աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից մերժել էին մեր գրավոր խնդրանքը: Մասնավորապես, պատասխանում նշված է, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն չենք կարող սենյակում նկարահանում իրականացնել:

Նշենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նշյալ կետը սահմանում, որ տեղեկատվությունը չի տրամադրվում, եթե խախտվում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը:

Այստեղ տարօրինակ է այն հանգամանքը, թե ԱԺ-ին պատկանող աշխատասենյակում, որը զբաղեցված չէ որևէ պաշտոնյայի կողմից, նկարահանում իրականացնելով ո՞ւմ անձնական կամ ընտանեկան գաղտնիությունը կխախտվի:

Ազգային ժողովի մարդու իրավունքերի պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զորհրաբյանից Factor.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք դատարկ աշխատասենյակը նկարահանելով խախտվում է որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը: «Այստեղ ոչ մեկս անձնական տարածք չունենք: Բոլոր աշխատասենյակներն Ազգային ժողովի տարածքն են, պետության սեփականությունն է: Միգուցե ինչ-որ խնդիր կա, որ չեն ցանկանում ձեր նշած սենյակի հետ կապված փակագծեր բացել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նարեկ Կիրակոսյան