Ստեղծվել է «Ազատություն ապստամբներին» անունով նախաձեռնություն․ հիմնադիրները «Սասնա ծռերն» են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կալանքի տակ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանի ու Սմբատ Բարսեղյանի ազատությանը հասնելու նպատակով ստեղծվել է «Ազատություն ապստամբներին» անունով նախաձեռնություն։ Հիմնադիրները «Սասնա Ծռեր» կուսակցության անդամներն են։

Այսօր հրավիրված ասուլիսում նախաձեռնության անդամ Անի Պետրոսյանն ասաց, որ իրենք գործելու են բացառապես օրենքով և հակաօրինական որևէ քայլ չեն պատրաստվում անել․ «Եթե նույնիսկ լինի քաղաքացիական անհնազանդություն, դա իրագործվելու է միայն օրենքի սահմաններում»։

Հիշեցնենք, որ խմբավորման անդամներին ազատելու վերաբերյալ փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել նաև Ժիրայր Սեֆիլյանը․ «Համբերության բաժակը լցվել է և, եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»։

Ժիրայր Սեֆիլյանի այս հայտարարությունը որոշ շրջանակներ մեկնաբանեցին իբրև զինված գործողություն սկսելու ազդարարում։ Սեֆիլյանն այսօր նոր հայտարարություն տարածեց՝ հորդորելով չխեղաթյուրել իր խոսքը։ Սերգեյ Կյուրեղյանն ասաց, որ եթե նախաձեռնությունը հարկ համարի, կկազմակերպի ակցիաներ, ինչպես օրինակ՝ փողոց փակել և այլն․ «Բացառապես գործելու ենք օրենքի շրջանակներում։ Մարդու իրավունքները մենք պաշտպանելու ենք, և մարդու իրավունքների դեմ մենք որևէ քայլ չենք անելու, ընդ որում, այն ապստամբությունը, որ բարձրացրել ենք, ևս մարդու իրավունքների սկզբունքների շրջանակներում է և ուղղված է եղել մարդու իրավունքների պաշտպանությանը»։

Լրագրողներից մեկը հարց ուղղեց, արդյոք նախաձեռնության գործողությունների մեջ կարո՞ղ է մտնել, օրինակ, Ազգային ժողովի շենքը գրավելը, ինչին ի պատասխան Գագիկ Եղիազարյանն ասաց․ «Ես ուզում եմ հիմա մեկընդմիշտ և բոլորի համար այդ հարցը փակել։ Մեր համախոհները բոլորը գիտակից մարդիկ են, և նրանք կարիքը չեն տեսնի սեփական ժողովրդի դեմ գնալու։ Այսօրվա իշխանությունը ներկայացնում է ժողովրդին, և մենք երբևէ չենք գնացել սեփական ժողովրդի դեմ»։

Արդյոք «Ազատություն ապստամբներին» նախաձեռնության առաջիկա ակցիաները երկրում լարվածություն չե՞ն ստեղծի, հարցին ի պատասխան Սերգեյ Կյուրեղյանը նշեց․ «Մենք արդարության մարտիկներ ենք և արդարության համար պայքարելու ենք միշտ՝ անկախ նրանից, թե ովքեր են լինելու իշխանության ղեկին։ Մարդու իրավունքները ես պաշտպանելու եմ միշտ»։

Գագիկ Եղիազարյանն անտեղի համարեց այսօրվա և նախորդ իշխանությունների միջև համեմատականներ տանելը․ «Մենք սխալ են գործում, երբ փորձում ենք համեմատականներ տանել այսօրվա՝ ժողովրդի ճնշող մեծամասնության համակրանքը վայելող իշխանությունների ու նախորդ ռեժիմների միջև։ Այդպիսով նույնականացվում են սահմանադրական կարգը տապալած, բազմաթիվ չբացահայտված քաղաքական սպանությունների պատասխանատու ռեժիմն ու ժողովրդի կողմից վստահելի իշխանությունը։ Ինչպե՞ս կարելի է ժողովրդավար, ժողովրդական ալիքի վրա եկած իշխանությանը համեմատել բռնությամբ իշխանությունը զավթածների հետ»։

Ռոբերտ Անանյան