«Սասնա Ծռեր» կուսակցության աջակից, «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը Factor.am-ին ասաց, որ «Սասնա Ծռերի» քարոզարշավն իրականացվում է ոստիկանության «ուշադրության» ներքո։ «Երեկ Արագածոտնի մարզում էի «Սասնա Ծռեր» խմբի հետ և Ապարան քաղաքում ոստիկանական մեքենա կար, որ մեր հետևից գալիս էր և մահակներով ոստիկանական խումբ կար հինգ հոգուց բաղկացած, որ էլի քայլում էր»,- պատմեց Պապյանը՝ …

