Հիլարի Քլինթոնը մտադիր չէ թեկնածությունն առաջադրել 2020թ. նախագահական ընտրություններին

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ մտադիր չէ 2020 թվականին առաջադրվել նախագահի պաշտոնում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ես չեմ առաջադրվելու, բայց կշարունակեմ աշխատել, և խոսել, և պնդել իմ համոզմունքները»,- News 12 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Քլինթոնը:

Նա հավելել է, որ չի հավակնում նաև Նյու Յորքի քաղաքապետի կամ նահանգապետի պաշտոններին: Քլինթոնի խոսքով՝ ինքն «օգնում է իր կուսակցությանը, նաև վայելում է գրողի, ակտիվիստի ու տատիկի կյանքը»:

Նշենք, որ 2018 թվականի հոկտեմբերին Հիլարի Քլինթոնը չէր բացառել, որ 2020 թվականի նախագահական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը: Նա նշել էր, որ պատրաստվում է ամեն ինչ անել, որպեսզի 2021 թվականին Սպիտակ տունը դեմոկրատ ղեկավար ունենա:

Դրանից հետո Հանրապետական կուսակցությունը ներկայացնող գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար 2020 թվականի նախագահական ընտրություններում «մրցել Քլինթոնի հետ»: