Երկրապահ կամավորականների միությունը շնորհավորական ուղերձ է հղել Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Երկրապահ կամավորականների միությունը շնորհավորում է հայ ժողովրդին՝ իր փառապանծ զավակի՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ: Մարտի 5-ը երկրապահական տոնացույցի կարևորագույն օրն է: Հպարտության օր: Մարտի 5-ը ՀՀ և Արցախի հերոս, պետական, քաղաքական գործիչ Սպարապետ Վազգեն Սարգսյանի …

