Վերջին օրերին Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների միջև առաջացած լարվածությունը որոշակի լույս է սփռում երկու երկրների հարաբերությունների բնույթի վրա։ Լարվածությունը ստեղծվեց հունվարի 11-ին՝ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ասուլիսի ժամանակ, երբ վերջինս անդրադարձավ Ադրբեջանում հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիների ունեցած խնդիրներին։ Մինչ այդ՝ դեռ ամանորյա տոներից առաջ, ՌԴ քաղաքացի Քրիստինա Գևորգյանը Ֆեյսբուքում գրառում էր արել այն …

