Երևանի ավագանու մի շարք անդամներ հրաժարվել են մանդատներից: Ավագանու հունվարի 15-ի արտահերթ նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ նրանք ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին դիմումներ են ներկայացրել: Երևանի ավագանու անդամի պաշտոնից հրաժարվել են, մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության 8, «Բարգավաճ Հայաստանի»՝ 1 և «Լույս» խմբակցության 1 անդամ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն բաշխել է թափուր մանդատները: …

