Հայաստանից մեկնած սակրավորները, Սիրիայի կառավարության խնդրանքով, սկսել են ականազերծել Հալեպի մերձակայքի ականապատ տարածքները, գրում է aif.ru-ն: Մասնագետներն աշխատանքը սկսել են Հալեպ նահանգի Էլ Հուսեյնիա բնակավայրի ականապատ դաշտերից: Նահանգի մերձակայքում վտանգավոր տարածքը գերազանցում է 30 ք.կմ-ը: Հայկական հումանիտար զորախումբը Սիրիայում կլինի մի քանի ամիս: Խմբի կազմում ընդհանուր առմամբ 83 մասնագետ կա, այդ թվում՝ բժիշկներ, որոնք նույնպես …

