Ի՞նչ ենք ստանում Ռուսաստանից՝ Սիրիա ուղարկված հումանիտար առաքելության դիմաց․ Հ․ Մարտիրոսյանը՝ ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
Բոլորը

Պաշտպանության նախարարության կողմից Սիրիա է ուղարկվել  հումանիտար առաքելություն՝  Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում, ինչը, սակայն, լրջագույն գործոն է՝ քանի որ այդ քայլով մենք Սիրիայում ունենում ենք  ռազմական գործոն։

«Սա լրջագույն գործոն է․ այն բարոյական մեծ աջակցություն է Հայաստանի դաշնակից Ռուսաստանին։ Այստեղ, սակայն, հարց է առաջանում՝ ՌԴ-ից ինչ ենք մենք ստանում։ Դաշնակցային պահվածքի դիմաց Երևանը ոչինչ չի ստանում Մոսկվայից և չի կարողանում ստանալ։ Այստեղ պետք չէ մեղադրել Ռուսաստանին, պետք է մեղադրել պաշտոնական Երևանին։ Տեսնում ենք նաև, որ շատ լուրջ քննադատություններ են հնչում Երևանի հասցեին ոչ թե Մոսկվայի կենտրոնական  օղակներից, այլ նրանցից, որոնք արտահայտում են այդ կենտրոնական օղակների տրամադրվածությունը։ Սա ցույց է տալիս, որ ճիշտ է այդ հարաբերություններում մեծ լարում չկա, բայց չկա նաև դրական տեղաշարժ հայ-ռուսական հարաբերություններում»,- ասաց Հայկ Մարտիրոսյանը։

Անդրադառնալով  Հայաստանի վարած քաղաքականությանն ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, քաղաքագետը նշեց, որ այստեղ ևս առկա է անհասկանալի իրավիճակ։

Քաղաքագետը նաև հավելեց՝ նոր իշխանությունն արդեն իսկ արտաքին հարաբերություններում թույլ է տվել վրիպումներ և որպես ասվածի օրինակ բերեց մասնավորեցնելով  Վենեսուելայում տիրող իրավիճակի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի կողմից հնչեցված արտահայտություններից մեկը։

«Վարչապետն ինձ համար չափազանց տարօրինակ բան ասաց․ մոտավորապես ասաց, որ պետք է այնտեղ ամեն ինչ ընթանա Սահմանադրության շրջանակներում, որքանով էլ ինքը հասկանում է՝  իրեն ԱԺ նախագահ հռչակած գործիչը Սահմանադրության շրջանակում չի գործում։ Այս հայտարարությունից բառացի 2-3 օր հետո ԱՄՆ-ը նախագահի մակարդակով ճանաչեց Խուան Գուաիդոյի՝ նախագահի կարգավիճակը, իսկ Ռուսաստանն էլ ճանաչում է գործող նախագահի կարգավիճակը։ Այսինքն՝ Վենեսուելայում կա լուրջ բախում կողմերի միջև, և ՀՀ- վարչապետն անում է շատ նեղ դատողություն՝ ելնելով նրանից, ինչը ինքն արեց ՀՀ-ում։ Հետագայում հարց է առաջանում, թե ինչպիսին են լինելու հայ-վենեսուելական հարաբերությունները կամ մեր հայտարարությունները՝ ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ։ Սա փոքրի հայտարարություն է, որը ցույց է տալիս ՀՀ-ի՝ սայթաքելու կարողությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան