Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արգենտինա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրուցում անդրադարձել էր Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո ռուս-ուկրաինական լարվածությանը. փոխանցում է ermenihaber-ը: Էրդողանը, նշելով, որ Թուրքիան լավ հարաբերություններ ունի, թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ, ասել էր. «Ինչպես գիտեք, Պուտինի հետ հեռախոսազրույցի գլխավոր թեման եղել է ռուս-ուկարինական կոնֆլիկտը։ Քննարկվել է, թե ինչ կարելի է անել …

