Փաշինյանի այցից հետո Իրանում 29 ադրբեջանցի է ձերբակալվել

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի անվտանգության ուժերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից հետո  երկրում բնակվող 29 ադրբեջանցի ակտիվիստի են ձերբակալել․ հայտնում է minval.az-ը։

Մարտի 2-ին ակտիվիստները բողոքի ակցիա էին անցկացրել՝ Իրանում Փաշինյանի ջերմ ընդունելությունից ու Թեհրանի «Արարատ» ակումբում հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ արված սելֆիից զայրացած, որի ժամանակ կադրում երևացել է «Արցախը Հայաստանն է, և վե՛րջ» գրությամբ պաստառը։

Իրանի ուժայիններն աշխատավայրում ձերբակալել են ակտիվիստ Յուսիֆ Սալահշուրին: Իսկ մարտի 1-ին՝ ևս 28 ադրբեջանցու, որոնք ֆուտբոլային հանդիպումից հետո մարզադաշտից դուրս գալիս են եղել։

Ավելի վաղ՝ մարտի 1-ին, Թավրիզի մարզադաշտում «Տրակտորսազի» ֆուտբոլային թիմի ադրբեջանցի երկրպագուներն ամբողջ խաղի ընթացքում վանկարկել են  «Արցախը մերն է  և մերն է լինելու» կարգախոսը և այրել Հայաստանի դրոշը:

Բացի այդ, ադրբեջանցի ակտիվիստները Թեհրանում Հայաստանի դեսպանատան շենքին «Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է» գրությամբ պաստառ են փակցրել։

 

Նելլի Մելքոնյան