Կկրճատվեն կառույցներ, որտեղ աշխատում էին նախարարների զավակները և 3-6 մլն դրամ ստանում. Վահագն Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ

Պարո՛ն Հովակիմյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Բելգիայում։ Հայտնել է, որ հանդիպելու է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի նախագահ ԺանԿլոդ Յունկերի, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, բայց հայտնի չէ՝ ի՞նչ հարցեր են քննարկելու։ Սակայն անցած շաբաթ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասաց, որ քննարկելու են Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո տարբեր ակնկալիքներին և կարիքներին վերաբերող հարցեր: Ի՞նչ ակնկալիքների մասին է խոսքը:

– Ակնկալիքների թեման վարչապետն ինքը մի քանի անգամ հնչեցրել է։ Ինչպես գիտենք՝ մինչև հեղափոխությունը կային ծրագրեր։ Մի անգամ նա հայտարարել էր, թե ԵՄ գործընկերները ողջունում են ժողովրդավարությունը, բայց իրենց ծրագրերում փոփոխություններ չեն եղել:

– Նկատի ունեք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությո՞ւնը, թե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին եթե թափ տաք, գրպանից 10 մլն եվրո կընկնի։

– Այդ պատմությունը շատ բնորոշում է ակնկալիքը։ ՀՀ-ում շրջադարձային փոփոխություն է տեղի ունեցել, բայց ԵՄ գործընկերները շարունակում են իրենց համագործակցության նույն ձևերը, ինչը կար մինչ հեղափոխությունը։ Եթե նրանք ասում են, որ պիտի աջակցեն, դա պիտի գործնականում անեն, չպետք է միայն հայտարարություն լինի։ Թեև դա էլ է տարբերակ, կարող են ասել, որ մեր աջակցությունն այս հայտարարությունն է:

– ԵՄ պաշտոնյաները նաև հայտարարում են, որ ՀՀ-ն պետք է կոնկրետ ծրագրեր ներկայացնի, որոնց համար էլ ֆինանսական աջակցություն ակնկալի: Հայաստանը ներկայացրե՞լ է ծրագրեր:

– Կարծում եմ՝ այս այցելության հիմնական մեխը դա է լինելու, հնարավոր համագործակցության ավելի կոնկրետ և հստակ զրույց է լինելու։ Օրինակ՝ մեր տնտեսության համար, արտադրողների համար եվրոպական շուկայի մուտքի հեշտացումը։ Արտադրողներից անընդհատ եկող ահազանգն այն է, որ թղթի վրա գրվածը միշտ չէ, որ հեշտ է իրագործվում: Պետության հիմնական աջակցությունն էլ դա է. օգնել, որ քչանա թղթաբանությունը, և արտադրողները կարողանան ավելի հեշտ արտահանել: Այդ բոլոր հարցերը քննարկվելու են այս այցի ժամանակ:

– Անցած շաբաթ Իրան կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այդ երկրից գազի ներկրման ծավալներն ավելացնելու, դեպի Վրաստան գազ փոխադրելու մասին հայտարարություն արեց և հավելեց, որ մնում է բանակցություններ վարել գնի շուրջ։ Կարծում եք՝ հնարավո՞ր է ներքին սպառման համար ավելի էժան գազ ներկրել Իրանից, քան Ռուսաստանն է առաջարկում:

– Ապրիլին Թեհրանում նախատեսվում է քառակողմ՝Հայաստան-Իրան-Վրաստան-Իրան հանդիպում, որի ժամանակ կհստակեցվեն գնին ու տարանցմանը վերաբերող հարցերը։ Բայց, կարծում եմ, Իրանը կկարողանա ռուսական գազի ներկա գնից ցածր գին առաջարկել, հակառակ պարագայում՝ երկու կողմից ծրագրի մասին չէին բարձրաձայնի:

– Այդ տարանցման համար ՌԴ-ի համաձայնությունը շա՞տ կարևոր է։ Չէ՞ որ կարծիք կա, թե ՀՀ տարածքով իրանական գազի տարանցմանը հենց ՌԴ-ն է խոչընդոտում։

– Գազատարը պատկանում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, և այդ փոխադրման համար ավելի բարդ, բայց արդյունավետ համակարգ պիտի գործի՝ ՌԴ-ն տա Վրաստանին, այստեղ օգտագործի Իրանից եկած գազը: Ես համոզված եմ, որ այդ ծրագիրը հաջողություն կունենա, հակառակ պարագայում՝ պաշտոնական հայտարարություն չէր լինի:

– Իսկ դեպի Եվրոպա տարանցման հնարավորություն քննարկվո՞ւմ է:

– Գազատարի թողունակությունն այդ հնարավորությունը չի տա, դա այլ ծրագիր պետք է լինի, նոր գազատար պետք է քննարկվի։ Գործող Կառավարությունը քանի դեռ առաջին քայլը չի արել, մյուսի մասին չի խոսի:

– Կարծիք կա, որ Կառավարությունը կարող է հրաժարվել օպտիմալացման ծրագրից, քանի որ ցանկանում է խուսափել ցավոտ կրճատումներից…

– Նախարարությունների միավորման արդյունքում ենթադրվող կրճատումները, ըստ էության, տարածվելու են ղեկավար կազմի վրա՝ նախարարներ, փոխնախարարներ, աշխատակազմի ղեկավարներ, խորհրդականներ, օգնականներ։ Խոսքը մոտ 200 աշխատողի մասին է։ Իսկ այս փուլում ծառայողների կրճատում չի նախատեսվում: Նախկին իշխանությունները Կառավարությանը կից ՊՈԱԿ-ներ, հիմնադրամների տարբերակով բազմաթիվ կառույցներ են ստեղծել, որտեղ հիմնականում իրենց զավակներն էին: Կառույցներ էին, որտեղ կարող էին 3 մլն, 6 մլն դրամ աշխատավարձ ստանալ, կառույցներ էին, որտեղ կարող էին փող լվանալ։ Դրանք են կրճատվելու, բայց մասնագետներն անցնելու են աշխատանքի ոլորտային նախարարություններում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան