ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, «Միմիկայի եւ ժեստի թատրոնում», դեկտեմբերի 10-ին մեկնարկեց «Ժեստերի տարածքում» խորագրով մրցույթային թատերական առաջին փառատոնը։ Այս յուրօրինակ փառատոնին մասնակցում են ժեստերի լեզվով խոսող դերասաններ 4 երկներից՝ Ռուսաստանից, Հայաստանից, Մոնղոլիայից եւ Բելառուսից։ Հայաստանն այստեղ ներկայացնում է «Արտմիմիա» հավաքական թատերախումբը՝ մնջախաղաց Համլետ Չոբանյանի գլխավորությամբ։ Ավելի քան 200 մասնակիցներ համախմբող վեցօրյա փառատոնի նպատակը հատուկ կարիքներով …

