Ազգային ժողովի վեց պատգամավորներ դիմել են խորհրդարանին՝ բնակարանի վարձ ստանալու համար: Նրանք բոլորը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից են: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Ազգային ժողովի աշխատակազմին ուղղված գրավոր հարցման պատասխանից: Այդ պատգամավորներն են՝ Սարգիս Ալեքսանյանը, Սրբուհի Գրիգորյանը, Արմեն Եղիազարյանը, Կարեն Սիմոնյանը, Սարիկ Մինասյանը և Էդվարդ Անդրեասյանը: Ազգային ժողովի նախագահի 2017 թվականի կարգադրությամբ՝ բնակվարձի գումարի չափը չի …

