«Միգուցե կարելի էր մի քիչ էլ ժամանակ տալ սրճարանատերերին, բայց գործընթացը պետք էր սկսել». Վահրամ Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի հետ

– Պարո՛ն Մարտիրոսյան, երկու օր է՝ Օպերային հարակից տարածքում սրճարաններ են ապամոնտաժվում: Քաղաքապետը հայտարարեց, որ սա միայն սկիզբն է։ Ինչպե՞ս եք գնահատում այն, ինչ կատարվում էր այս օրերին, արժե՞ր ձեռնարկել այդ գործը:

– Կարծում եմ, որ միգուցե հնարավոր էր մի փոքր ավելի ժամանակ տալ սրճարանատերերին, բայց այդ գործընթացը պետք է սկսվեր: Ես շատ եմ սիրում սրճարաններ, համարում եմ, որ սրճարանը միայն արագ ինչ-որ բան ուտելու տեղ չէ, այն ժողովրդավարական հաստատություն է՝ մարդկանց շփվելու, տեղեկություններ փոխանակելու, դրա միջոցով զարգանալու…

– Այսինքն՝ նաև մշակութային միջավայր է։

-Այո՛, մշակութային է, բայց նախ ժողովրդավարական միջավայր: Ես պատմական փոքր էքսկուրս անեմ և ասեմ, որ Եվրոպայում առաջին սրճարանները բացել են հայերը: Եվ դա պարծենալու բան չէ: Քանի որ հայերը չեն եղել տեղացիներ, իրենց ինտեգրման համար պետք է եղել այնպիսի տեղ, որտեղ մուտքը հեշտ է, մատչելի է: Այդ հասարակություններում 16-րդ, 17-րդ, 18-րդ դարերն ազնվականության ժամանակն է դեռ, Ֆրանսիական հեղափոխությունը տեղի չի ունեցել, հասարակական կյանքը, հանրային կյանքը եռում է սալոններում։ Պետական կյանքն արքունիքն է եւ սալոնները։ Բայց սալոնները հասանելի են ազնվականներին և նրանց կողմից ընտրված բուրժուաներին ու արվեստագետներին: Երբ հայերը բացեցին այդ սրճարանները, դրանք դարձան զանգվածային և սիրված, որովհետև ֆեոդալական-ավատատիրական կարգերից դուրս գալու շանս տվեց, ելքերից մեկը դարձավ… Ես կարծում եմ, որ քաղաքային իշխանության այն ազդագիրը, որ կա՝ բեռնաթափել քաղաքի սիրտը սրճարաններից, իրավացի է: Ես շատ չեմ խորացել՝ սրճարանատերերը քաղաքապետարանի ծանուցագիրն ստացել են, թե՞ ոչ, ողջամիտ ժամկետն ինչքան էր՝ պետք է նշվեր, թե չպետք է նշվեր, թող իրենք մեկնաբանեն: Մարդկանց բողոքելու իրավունքն ընդունում եմ և հարգում։ Բայց ա՛յ, որ ժողովրդական լեզվով ասած՝ շիրա տալու պահն էլ կար, քաղաքական կուսակցություններ երևացին ու սկսեցին իրենց վարկանիշի վրա աշխատել, խոսակցական լեզվով ասած՝ աչոկ հավաքել, ինձ համար շատ վատ նշան է: Որովհետև այդ կուսակցությունների մեջ եղած մեծահարուստների մուծած հարկերը եթե ստուգեն, գնան իրենց գործարանները նայեն ու տեսնեն, թե ինչքան հոսանքի գին են վճարել, իմ ու քո տան չափ հոսանքի վարձ են տվել: Այդտեղից շատ մեծ բաներ կպարզվեն: Պետք չէ, որ նրանք ոգևորվեն, վերահսկող մարմիններ կան, իրենցով կզբաղվեն: Այսքան աղմուկը հասկանալի է՝ քաղտեխնոլոգիաներ, բաներ, բայց դա կարող է բումերանգ դառնալ իրենց համար:

– Երեկ ուշագրավ մի բան էլ տեղի ունեցավ՝ սրճարանատերերը հեղափոխական ձեռագրով փորձեցին փողոց փակել, ոստիկանները, մեղմ ասած, նուրբ չաշխատեցին, եղավ բռնության մեկ-երկու դեպք, բայց այդ բռնությունը հանրային մեծ ընդվզում չառաջացրեց: Սա ինչո՞վ եք բացատրում:

– Երևի իրենց գործողությունները համաչափ են եղել: Միգուցե ագրեսիան մյուս կողմից ավելի ուժեղ է եղել, որովհետև ես համացանցում կարդացի, որ իբր մատուցողների անվան տակ երկու մետրանոց մկանուտ երիտասարդներ են եղել: Սրանից ավելին ասելու իրազեկվածություն չունեմ, բայց կարծում եմ՝ ոչ մեղմության պատճառը դա կարող է լինել:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան