Աշխատանքի նոր կանոններ՝ կենդանաբանական այգում. ներդրվել է նոր՝ ռոտացիոն համակարգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Կենդանաբանական այգում ներդրվել է աշխատանքային նոր՝ ռոտացիոն  համակարգ, որը թույլ կտա կենդանիների խնամքն առավել արդյունավետ կերպով իրականացնել։

Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշում է, որ գաղափարը դեռ 2012-ին է ծնվել, երբ կենդանաբանական այգին միացել է Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիային։

2014-ին ռոտացիոն համակարգը գործարկվել է  որպես պիլոտային ծրագիր, իսկ 2018-ի դեկտեմբերին՝  գործարկման հիմնական փուլ մտել։

«Ինչով է կարևորվում ռոտացիոն  համակարգը․ ոչ  միայն կենդանաբական այգին կախված չի լինում մեկ աշխատողից, այլ նաև կենդանի խնամողների պահանջարկի մեծացման շանսերը շատանում են։ Երբ որ աշխատակիցը տարին 12 ամիս մեկ կենդանու հետ է աշխատում,  դա  մեխանիկական աշխատանք է դառնում, և շատ անգամ աշխատակիցը կարող է չնկատել կենդանու հոգեկան կամ ֆիզիկական վիճակը։ Դա դառնում է անհետաքրքիր, ամենօրյա, նույն ծավալով աշխատանք»,- նշում է Ռուբեն Խաչատրյանը։

Ռուբեն Խաչատրյանի խոսքով՝ ռոտացիոն համակարգը եվրոպական առաջադեմ երկրների կենդանաբանական այգիներում է գործում։ Այս պահին փուլ առ փուլ ներդրվում է նաև Հայաստանում, որպեսզի կենդանաբանական այգում ապահովվի աշխատանքի համակարգային, ոչ թե անձնավորված մոտեցումը։ Համակարգի կարևոր փուլերից մեկը աշխատակիցների վերապատրաստման դասընթացներն են։

«Դասընթացներ պարբերաբար լինում են։ Այս տարի ևս լինելու է շատ կարևոր մի դասընթաց։ Դա հիմնականում կենդանիների խնամքի բաժնի աշխատակիցների համար է լինելու․ թե ինչպես կարողանալ կենդանիների զբաղվածությունն ապահովել։ Այդ զբաղվածությունը շատ կարևոր է նրանց թե՛ ֆիզիկական, թե՛  հոգեկան վիճակի համար»,- ընդգծում է Ռուբեն Խաչատրյանը։

 Աշխատակիցների համար նաև հատուկ բժշկական դասընթացներ են անցկացվելու, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան բժշկական օգնություն  ցուցաբերել՝ առանց կենդանիներին սթրեսի ենթարկելու։ Մասնագետները դրսից են հրավիրվելու։

Երևանի կենդանաբանական այգու կենդանիների խնամքի  բաժնի համակարգող Արտեմի Մակարյանի ներկայացմամբ՝ այսուհետ որևէ աշխատակցի բացակայությունը կենդանիների վիճակի վրա ազդեցություն չի ունենա։

«Մենք այս համակարգը ներդրել ենք, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել ոչ միայն մեկ կենդանու հետ, այլ հնարավորություն ունենան պարբերաբար տեղերով փոխվել՝ լինի դա իրենց ցանկությամբ, թե իրավիճակից դրդված։ Մեկ-մեկ լինում է, որ այս կամ այն աշխատակիցը բացակայում է  և անհրաժեշտ է լինում կենդանուն նույն որակով խնամել»,- նշում է Արտեմի Մակարյանը։

Ռոտացիոն համակարգը ենթադրում է աշխատակիցների միջև փորձի ամբողջական փոխանակում։ Երկար տարիներ մի կենդանատեսակի խնամքով զբաղված մասնագետներն իրենց փորձով կիսվելու են մեկ այլ կենդանու խնամքին ծանոթ աշխատակիցների հետ։

Լիանա Բաբայանը կենդանաբանական այգում 2015 թվականից է աշխատում։ Ասում է՝ ռոտացիոն համակարգին հեշտ է հարմարվել, դժվարություններ չեն եղել։

«Աշխատանքի ընդունվելուց ինձ տեղեկացրին, որ աշխատելու եմ ռոտացիոն համակարգով, գործ եմ ունենալու  տարբեր կենդանիների հետ և որ սկզբնական ժամանակում աշխատակիցները կօգնեն։ Սկզբում ընդունվեցի պրիմատների բաժին, այնուհետև տեղափոխեցին թռչունների  բաժին, իսկ հետո՝ գիշատիչների, որտեղ ծանոթացրին աշխատանքի բոլոր նրբություններին, սովորեցրին կարգուկանոնը»,- նշում է Լիանա Բաբայանը։

Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիան այս տարվա հոկտեմբերին կենդանաբանական այգում ստուգումներ կիրականացնի՝ պարզելու, թե որքանով է ռոտացիոն համակարգն արդյունավետ։ Իսկ մինչ այդ՝ համակարգի կանոնակարգերի ներդրումն ու ինտենսիվ աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ կմնան։

 

 

Նելլի Մելքոնյան