ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար ությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն այսօր ընդունել է Հնդկաստանից ժամանած գործարարների խմբին։ Ներդրողները նշել են, որ մտադիր են Հայաստանում ներդրումներ անել մի քանի ոլորտներում, մասնավորապես՝ նրանք հետաքրքրված են առևտրի, ծառայությունների մատուցման, արդյունաբերության ոլորտներով։ Նախարարի տեղակալը հյուրերի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի ներդրումային գրավչությունները և արտաքին արտոնյալ շուկաները։ …

