ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Աննա Փամբուխչյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ իր ամենամյա զեկույցը, ըստ որի՝ 2018 թվականին ՀՀ-ում մարդու իրավունքների ոլորտում հիմնական խնդիրներն էին խոշտանգումները, խիստ և կյանքին սպառնացող բանտային պայմանները, կամայական կալանքներն ու կալանավորումները, լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնության, անվտանգության ուժերի կողմից հավաքների ազատությանը ֆիզիկական միջամտության դեպքերը, քաղաքական մասնակցության սահմանափակումները, համակարգային պետական կոռուպցիան, ԼԳԲՏ անձանց դեմ ուղղված բռնության կամ սպառնալիքների դեպքերը, անմարդկային վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց, ներառյալ երեխաների նկատմամբ,  արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը, մանկական աշխատանքի վատթարագույն ձևերը:

Ըստ պետքարտուղարության զեկույցի, սակայն, նոր կառավարությունը քայլեր է ձեռնարկել չարաշահումները հետաքննելու և պատժելու համար՝ հատկապես կառավարական և իրավապահ մարմինների բարձր մակարդակներում: Հուլիսի 3-ին Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մեղադրանքներ է ներկայացրել մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ 2008 թվականի հետընտրական բախումներում նրանց ունեցած ենթադրյալ դերակատարման կապակցությամբ:

 

Անձի ամբողջականության հարգում

 

Զեկույցի «Անձի ամբողջականության հարգում» բաժնում նշվում է, որ Հայաստանում 2018 թվականին չեն արձանագրվել կյանքից կամայականորեն զրկման կամ քաղաքականապես հիմնավորված սպանությունների դեպքեր։ Չկան տեղեկություններ, որ կառավարությունը կամ դրա գործակալները կատարել են կամայական կամ անօրինական սպանություններ:

Ըստ զեկույցի՝ հայաստանյան հասարակական կազմակերպությունները մտահոգություն են հայտնել, որ կառավարությունը ճշգրիտ չի ներկայացրել բանակում (ոչ սահմանային) գրանցված մահվան դեպքերը։ Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ տարվա առաջին կեսին բանակում 24 ոչ մարտական զոհ է եղել, իսկ Պաշտպանության նախարարությունից «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ին գրությամբ հայտնել են, որ նույն ժամանակահատվածում գրանցվել է 31 ոչ մարտական զոհ։ Այդուհանդերձ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները մատնանշում են, որ Պաշտպանության նախարարությունը 2018 թվականի մայիսից հետո ավելի պատրաստակամորեն է բանակում մահվան դեպքերի մասին տեղեկություն տրամադրում։

Զեկույցը նաև մատնանշում է, որ իրավապաշտպան մարմինների կողմից քաղաքացիների հանդեպ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող դեպքերի համար պատասխանատու անձինք չեն ենթարկվել քրեական պատասխանատվության։ Ըստ զեկույցի՝ 2018 թվականի ապրիլին ոստիկանների կողմից չարաշահումները դրսևորվել են ցուցարարների ձերբակալման, կալանավորման և հարցաքննության ժամանակ։ Զեկույցը նաև մատնանշում է, որ կալանավայրերում պայմանները դաժան են և հաճախ կյանքի համար վտանգավոր։

Ըստ զեկույցի՝ 2018 թվականի մայիսից հետո որոշ հասարակական կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ դիտարկվող անձանց ազատ արձակումից հետո երկրում քաղաքական բանտարկյալների գոյության մասին զեկուցումներ չեն եղել։

 

Քաղաքացիական ազատություններ

 

Ըստ զեկույցի՝ «թավշյա հեղափոխությունից» հետո մամուլի միջավայրը Հայաստանում ավելի ազատ է դարձել, շատ լրատվականներ սկսել են ազատվել ինքնագրաքննությունից, սակայն որոշները դեռևս ձեռնպահ են մնում նոր կառավարությանը քննադատելուց՝ «հակահեղափոխական» չդիտվելու համար։

Ըստ զեկույցի՝ սակավաթիվ օբյեկտիվ լրատվամիջոցները Հայաստանում անցյալ տարի գոյատևել են միջազգային նվիրատվությունների հաշվին, չեն եղել ֆինանսապես ինքնաբավ և կամ զրկված են եղել գովազդային եկամտից կամ էլ գովազդային շատ քիչ եկամուտ են ունեցել։ Գովազդային շուկան, ըստ զեկույցի, դեռևս շարունակում է մնալ մոնոպոլիզացված։

Զեկույցում նաև հիշատակվում է ապրիլ ամսվա ընթացքում լրագրողների դեմ բռնության դեպքերը, ինչպես նաև փետրվար ամսին «Մեդիալաբի» տնօրեն Մարիաննա Գրիգորյանի դեմ հնչած սպառնալիքները, երբ լրատվամիջոցը Վիգեն Սարգսյանի մասին ծաղրանկար էր հրապարակել։

Զեկույցում նշում է, որ նոր կառավարությունը ապրիլից հետո հիմնականում հարգել է խաղաղ հավաքների իրավունքը։

 

 Քաղաքական գործընթացներին մասնակցության ազատություն

 

Ըստ ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցի՝ Հայաստանում դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններն անց են կացվել հավասար պայմաններում։ Զեկույցում նաև հղում է արվում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտարկման առաքելության գնահատականներին և նշվում, որ ընտրություններն անց են կացվել մարդու հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքով և վայելել են լայն հասարակական վստահություն, որը պետք է ամրապնդվի հետագա ընտրական բարեփոխումների միջոցով։ Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները զեկույցում բնորոշվում են որպես երկրի առաջին «իսկապես մրցակցային» ընտրություններ։

Պետքարտուղարության զեկույցում, սակայն, սրա հետ մեկտեղ նշվում է, որ կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին շարունակում է ցածր մնալ։ Երկրի 10 մարզերում կին ղեկավարներ չկան, իսկ առաջին կին քաղաքապետն ընտրվել է հոկտեմբերի 21-ին: Ըստ զեկույցի՝ կին քաղաքական գործիչները, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստներն ու բնապահպանները, ենթարկվել են դիսկրիմինացիայի և սեռական խտրականություն պարունակող ֆեյսբուքյան գրառումների զոհ են դարձել։

 

Կոռուպցիա

 

Զեկույցի՝ կոռուպցիայի վերաբերյալ հատվածում մատնանշվում է հատկապես համակարգային կոռուպցիայի առկայությունը կառավարության բոլոր երեք ճյուղերում: Մայիսի «թավշյա հեղափոխությունից» հետո նոր կառավարությունը նախաձեռնել է հետաքննություններ, որոնք բացահայտել են համակարգային կոռուպցիան հանրային և մասնավոր կյանքի բազմաթիվ ոլորտներում: ՀՔԾ-ն բազմաթիվ քրեական գործեր է հարուցել նախկին իշխանության ներկայացուցիչների և նրանց հարազատների, ինչպես նաև խորհրդարանականների կողմից մի քանի հազարից մինչև միլիոնավոր դոլարների հասնող կոռուպցիայի ենթադրյալ դեպքերի վերաբերյալ:

Զեկույցում նաև նշվում է, որ քաղհասարակության որոշ կազմակերպությունների դեմ քարոզչություն է իրականացվում նախկին կառավարության հետ ասոցացվող ֆեյսբուքյան օգտահաշիվների կողմից։

Բացի սա, Պետքարտուղարության զեկույցում նշվում են նաև ընտանեկան բռնության դեպքերը, սեռով պայմանավորված հղիության ընդհատումների և աշխատանքային շուկայում կանանց հանդեպ անհավասար վերաբերմունքը, ԼԳԲՏ անձանց հանդեպ բռնության դեպքերը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով անձանց հանդեպ դիսկրիմինացիան և մի շարք այլ հարցեր։