ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից, նախարարի ելույթում ասված է. «Տիկնայք և պարոնայք դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Տիկնայք և պարոնայք խորհրդարանականներ, Տիկնայք և պարոնայք, Սիրելի ֆրանկոֆոն ընկերներ, Անչափ ուրախ եմ այսօր Արտաքին գործերի նախարարությունում ձեզ հյուրընկալելու և Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը միասին նշելու հնավորության համար։ …

