Արսեն Թորոսյանը ծանոթացել է «Շենգավիթ» ԲԿ-ում ստեղծվելիք Պերինատալ կենտրոնի կառուցվածքին

Լուրեր

09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն` ծանոթանալու մատուցվող ծառայությունների որակին: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Այցի ընթացքում նախարարին է ներկայացվել բժշկական կենտրոնի բազայի վրա ստեղծվելիք Պերինատալ կենտրոնի կառուցվածքը: Առաջարկվել է առաջիկայում կազմակերպել շահագրգիռ կողմերի քննարկում:

Տնօրինության հետ հանդիպման ժամանակ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ մոր և մանկան առողջության պահպանումը նախարարության գերակա խնդիրներից է, և ոլորտի հարցեըն անձամբ իր ուշադրության կենտրոնում են: Քննարկվել են նաև այս ոլորտում առաջիկա ծրագրերի իրականացման հնարավորությունները, ռազմավարությունը:

«Միշտ կարիք կա զարգացնելու մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված քայլերը, որպեսզի հնարավորինս նվազի մայրական և մանկական մահացության ցուցանիշը»,- ասել է նախարարը:

Նշենք, որ Հայաստանում 2016-ին գրանցվել է մայրական մահացության 12 դեպք, որից մանկաբարձական պատճառներից` 4-ը, 2017-ին` 3 դեպք, մանկաբարձական` 1-ը, իսկ 2018-ին` մահացության 8 դեպք , որից 2-ն են մանկաբարձական: 2019 թվականին գրանցվել է մայրական մահացության միայն մեկ դեպք:

Ըստ վիճակագրության պետական կոմիտեի՝ կարող ենք արձանագրել, որ առկա է մանկական մահացության դեպքերի նվազում: Ըստ 1000 կենդանածնի ցուցանիշների 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերն ունեն հետևյալ պատկերը. 2015-ին` մահացության 370 դեպք, 2016`-ին 356, 2017-ին` 307, 2018-ի նախնական տվյալներով` 260 դեպք»: