Ուկրաինայում հաջողությամբ փորձարկվել են թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ-ները

Լուրեր

09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
Բոլորը

Ուկրաինայում հաջողությամբ են ավարտվել Թուրքիայից գնված Bayraktar TB2 տիպի հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) փորձարկումները. գրում է ermenihaber.-ը:

Ուկրաինայի Խմելնիցկի շրջանում գտնվող ռազմաբազայում իրականացվող փորձարկումներին ԱԹՍ-ների կառավարման կայանից հետևել է անձամբ երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն: Փորձարկման ավարտին ունեցած ելույթում Պորոշենկոն շնորհավորել է Ուկրաինայի զինված ուժերին ու ժողովրդին նոր զենք ձեռք բերելու կապակցությամբ՝ նշելով, որ դա լավ ներդրում է երկրի պաշտպանունակության բարձրացման գործում:

Նշենք, որ Թուրքիայի և Ուկրաինայի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Թուրքիան պիտի մատակարարի 6 միավոր «Bayraktar TB2» տիպի հարվածային անօդաչուներ: ԱԹՍ-ների կոմպլեկտի մեջ մտնում են նաև 3 կառավարման կայանը և կից սարքավորումները: Ըստ շրջանառվող լուրերի՝ պայմանագրի արժեքը կազմել է 69 մլն դոլար:

Մարտի սկզբին նախագահ Պորոշենկոն հայտարարել էր թուրքական ԱԹՍ-ներն արդեն մատակարարվել են և գտնվում են փորձարկումների փուլում:

«Bayraktar  ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը՝

Գործողության շառավիղը – 150 կմ

Առավելագույն թռիչքային զանգվածը – 650 կգ

Օգտակար բեռնատարողությունը – 50կգ

Առավելագույն արագությունը – 222 կմ/ժ

Թռիչքի տևողությունը- մինչև 24ժ

Թևերի բացվածքը – 12 մ

Երկարությունը – 6.5 մ: