Այսօր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է 2018թ․-ի սեպտեմբերին Հայաստան կատարած իր այցի մասին զեկույցը. տեղեկացնում են ԵԽ երևանյան գրասենյակից: Զեկույցը կենտրոնանում է կանանց իրավունքների, գենդերային հավասարության և ընտանեկան բռնության, անապահով և խոցելի խմբերի մարդկանց իրավունքների և մարդու իրավունքների՝ նախկինում տեղ գտած խախտումների վերաբերյալ հաշվետվողականության հարցերի վրա։ Պարզելով, որ Հայաստանում կանայք …

