Ասիական զարգացման բանկը պատրաստակամ է աջակցել կրթական բարեփոխումներին

Լուրեր

09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամ Սյուրքանի Իշաք Քասիմի գլխավորած պատվիրակությանը:

«Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ վերջին ամիսներին մի շարք ուղղություններով բանկի հետ արդյունավետ համագործակցություն է ծավալվել, որի արդյունքներն արդեն առկա են: Արայիկ Հարությունյանն իր գոհունակությունն է հայտնել, մասնավորապես, դպրոցների սեյսմիկ անվտանգության ուղղությամբ Ասիական զարգացման բանկի գործունեության կապակցությամբ:

Նախարարի խոսքով՝ վերջին շրջանում ՀՀ-ում բարեփոխումներն ընթանում են մեծ թափով:

«Կրթությունը, առողջապահությունը և ենթակառուցվածքներն այն հիմնասյուներն են, որոնք առաջիկա տարիներին գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բոլոր ոլորտներում հապաղումների պատճառը կրթության ոլորտի բացթողումներն են եղել: Այդ պատճառով էլ ներկայում բոլոր ուղղություններով ունենք մեծ անելիքներ՝ սկսած նախադպրոցական կրթությունից մինչև գիտություն: Մեր հիմնական սկզբունքն է՝ որակյալ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ՀՀ կրթական համակարգը 2015 թվականից չունի կրթության զարգացման ռազմավարություն, և նախարարությունը ձեռնամուխ է եղել դրա մշակմանը:

Արայիկ Հարությունյանը նաև կարևորել է, որ բանկի ծրագրերը համընկնում են բարեփոխումների հիմնական ուղղություններին՝ ընդգծելով, որ ներկայում բանկի հետ բանակցում են 2030 թ. նպատակային թիրախների և 2025 թվականի գործողությունների ծրագրի մշակման տեխնիկական աջակցության ուղղությամբ: Նախարարը տեղեկացրել է, որ մշակվում են հանրակրթական նոր չափորոշիչներ և ուսումնական ծրագրեր՝ Ասիական զարգացման բանկից ակնկալելով աջակցություն հանրակրթության ոլորտի կառավարման հայեցակարգային ուղղությունների և ճանապարհային քարտեզի, ինչպես նաև ուսուցիչների ազգային ստանդարտների մշակման գործընթացին: «Մենք ակնկալում ենք նաև աջակցություն դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի գործընթացում, քանի որ վիճակագրական տվյալների պակասը բարդացնում է բարեփոխումների ընթացքը»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև «Բարձրագույն կրթության և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի և գիտահետազոտական կենտրոնների հարցերին:

Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդի անդամ Սյուրքանի Իշաք Քասիմն անդրադարձել է ԱԶԲ-ի և ԿԳՆ-ի համագործակցությանը` նշելով, որ բանկը պատրաստակամ է աջակցել այն ծրագրերին, որոնք նպաստում են տարբեր պետությունների միջև համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությանը: Սյուրքանի Իշաք Քասիմը նաև կարևորել է ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումները՝ այն դիտարկելով որպես մարդկային կապիտալի ստեղծման, բիզնեսի և երկրի տնտեսական զարգացման գրավական:

Արայիկ Հարությունյանը, կարևորելով կրթության–աշխատաշուկա կապը,  ընդգծել է, որ ՄԿՈՒ ոլորտում ծավալուն աշխատանքներ են կատարվել, մասնավորապես, բիզնեսի ներգրավման և դուալ կրթության ներդրման տեսանկյունից: «Տնտեսության զարգացման համար ՄԿՈՒ ոլորտն առանձնահատուկ նշանակություն ունի: Վերջին ամիսների ընթացքում փորձ է արվել ելակետային վիճակի բերել կրթության բոլոր ուղղությունները, որից հետո արդեն անցում ենք կատարում ռազմավարական փաստաթղթերի մշակմանը»-,նշել է Արայիկ Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: